Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը». ՆԳ նախարար

Սեպտեմբեր 04,2025 18:40

Փրկարարի օրվա առիթով, որ Հայաստանում նշվում է 2008 թվականից, այսօր  Ազատության հրապարակում հատուկ տակտիկական ուսումնավարժանքից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի փրկարար ծառայության նյութական հագեցվածությունը եւ պատրաստ լինելը ճգնաժամային իրավիճակներին գնահատեց բավարար:

«Փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը: Մենք ուզում ենք էլ ավելի բարձրացնել մեր կարողությունները:

Այս տարվա կտրվածքով արդեն իսկ ունենք բյուջետային հատկացումներ 26 հրշեջ-փրկարարական գույքի ձեռքբերման համար, որը կգա համալրելու հրշեջ-փրկարարական գույքի մեր պարկը եւ մեր ծառայողները կկարողանան տարբեր մարզերում ավելի օպերատիվ ծառայություններ իրականացնել: Արդեն իսկ երկու չափաբաժնով ունենք հաղթող ընկերություն եւ, կարծում եմ, առաջիկայում ձեռք կբերենք հրշեջ-փրկարարական գույք՝ մեքենաներ, ինչը կօգնի ավելի օպերատիվ սպասարկել ահազանգերը:

Այս տարի ունենք բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ փոքր դետալներ, բայց մենք դրանք ամբողջության մեջ դիտարկում ենք կենսական նշանակություն ունեցող գործիքներ:

Երեւան համայնքի դեպքում ձեռք ենք բերել երկու մարտական հաշվարկի համար նախատեսված հատուկ համազգեստ, որը ստանդարտ համազգեստը չէ՝ ավելի բարձրորակ է եւ ավելի բարձրարժեք»,-ասաց տիկին նախարարը:

Արփինե Սարգսյանը նշեց, որ հայտարարվել է ստանդարտ մրցույթ եւ այս պահի դրությամբ կա հաղթող ընկերություն, որը հայաստանյան ՍՊԸ է: Սակայն իրենք սահմանել են մի շարք չափորոշիչներ, որոնք ենթադրում են բարձրորակ հրշեջ-փրկարարական գույքի իրացում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930