Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյի փողոցներից տեսանյութ է հրապարակում եւ ուրախությամբ պատմում, որ այնտեղ «ո՛չ աղբաման կա, ո՛չ աղբ», մայրաքաղաք Երևանում փոշին շարունակում է «փոթորկել»:
Իսկ «Կինոհայրենիքի» բնակիչները շարունակում են խեղդվել Գետառից տարածվող կոյուղաջրերի գարշահոտությունից:
Կարդացեք նաև
Aravot.am-ը նոր կադրեր է ստացել «Կինոհայրենիքի» բնակիչներից, որտեղ երեւում է Գետառի այսօրվա գույնը:
Հիշեցնենք, որ օրերս, մասնավորապես Արշակունյաց փողոցի` 53ա (53ա/33), 53, 51, 49, 47 շենքերի, Գարեգին Նժդեհ 35 շենքի և դրա մերձակա տարածքների բնակիչները ահազանգեցին, որ այս տարի իրավիճակն արդեն անտանելի է դարձել. «Սա միայն կենցաղային աղբի հոտ չի, սա կոյուղաջրերի հոտ է: Թող քաղաքային իշխանությունները պատասխանեն` ի՞նչ ջրեր են բաց թողնում Գետառի մեջ…»:
«Կինոհայրենիքի» նշված հասցեների բնակիչները պահանջում են Երևանի քաղաքապետարանից լուծել խնդիրը` այդ հատվածում Գետառը փակելով, նրանք այլ ելք չեն տեսնում:
Փոշոտ Երեւանի կադրերը` «Սպուտնիկ Արմենիա»-ի տելեգրամ ալիքից և Tigran Keyan ֆեյսբուքյան էջից: