ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սուրեն Խաչատրյանը նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ԲԴԽ-58-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։