Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության հանձնաժողովներում հիվանդության ու հաշմանդամության կարգ ունեցողներին անխնա զրկում են նպաստներից. «ՉԻ»

Սեպտեմբեր 05,2025 09:30

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով թերևս, այս օրերին նախարարությանն առընթեր բժշկասոցիալական փորձաքննության ծառայության հանձնաժողովներում հիվանդության ու հաշմանդամության կարգ ունեցողներին անխնա զրկում են նպաստներից: Մասնավորապես երկրորդ կամ երրորդ աստիճանի քաղցկեղ ունեցող հիվանդները, կամ ի ծնե երկկողմանի կոքս-արտրոզով (երկկողմանի կաղություն) հաշմանդամություն ունեցող մարդը, պարզվում է, կարող է առողջ համարվել, եթե ինքնուրույն տեղաշարժվում է:

Չնայած ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հանձնաժողովներում երբեմն նաև բարեկամաբար խորհուրդներ են տալիս, ասենք` ի ծնե հաշմանդամին (երկկողմանի կաղություն ունեցողին) 56 տարեկան հասակում առաջարկում են վիրահատվել: Իհարկե, եթե վիրահատությամբ հարցը լուծվում է, դեռ մի տեղ կարելի է հասկանալ, բայց հաշմանդամության կարգը որոշող հանձնաժողովների քաղաքականության փոփոխության միտումը նախարարական աշխատանքի հեղափոխական իմիտացիայի է նման. Ինչ կա՞, որ, մարդն ուզում է դուր գալ իր հեղափոխական առաջնորդին` «տեսեք` ոնց եմ բյուջեն լցնում»։

Հ.Գ. Կառավարության հերթական նիստից հետո ՉԻ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նորանշանակ նախարարից նպաստների կրճատումների՝ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված դժգոհությունների մասով: Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Նպաստը տրվում է ոչ միայն վիճակով, այլև համադրվում են իր ապրելու պայմանները, որոշվում է իր կենսագործունեության խաթարման աստիճանը, և դրանցով էլ որոշվում է՝ ինքը ունի միջի՞ն, խո՞րը, թե՞ ծանր ֆունկցիոնալության խանգարում, որով էլ նշանակվում է նպաստը: Շատ ինդիվիդուալ է: Հիմա հնարավոր չի նայել մարդու դիագնոզը և միանգամից ասել, թե նա ինչ նպաստ պետք ա ստանա: Ներդրվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ (մի քանի տարի է արդեն), և լինում են դեպքեր, որ նախկինում տեղի ունեցած փորձաքննությունները նորից են տեղի ունենում նոր համակարգով: Այլ տեսակի համակարգ է, ոչ թե․․․ Նախկինում եթե դու գիտեիր, որ ունեիր այդ դիագնոզը և գիտեիր, որ կստանաս առաջին, երկրորդ, կամ երրորդ կարգ, հիմա դրանք փոխվել են՝ և կոչվում են՝ միջին, խորը, և ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարումներ, ի դեպ, անհատական վարման ծրագրերով: Մենք մարդու հիվանդությունը գնահատում ենք իր ամբողջության մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930