Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորները վախենում են ինձ հետ հանդիպելուց եւ իմ հարցերին պատասխանելուց. Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 05,2025 12:21

«Ազգային Ժողովը վարչապետին անվստահություն կարող է հայտնել ցանկացած պահի, սահմանափակում, ըստ էության, գոյություն չունի ժամկետային առումով, իսկ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի օրակարգերը հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքիր է ԱԺ պատգամավորների՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ պարտականություններից բխող գործողությունների կատարումը: Այսինքն, քանի դեռ նրանք ԱԺ պատգամավորներ են, պարտավոր են կատարել իրենց գործառույթները՝ վերահսկել կառավարության գործունեությունը, իսկ անհամապատասխանության դեպքում անվստահություն հայտնել վարչապետին: Դա պատգամավորների պարտականությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը:

Նա ԱԺ էր գնացել Փաշինյանի իմպիչմենտի հարցով հանդիպելու պատգամավորների հետ: Էդգար Ղազարյանին տեղեկացրին, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նպատակահարմար չի գտնում իր հետ հանդիպել:

«Սա չի նշանակում, որ ինքը սրանով ազատվում է հարցին պատասխանելու հնարավորությունից, դա իր պարտականությունն է: Ես այստեղ ներկայացել եմ ԱԺ կողմից հայտարարված քաղաքացիների համար ընդունելության շրջանակներում: Պատշաճ կերպով գրանցվել եմ: Այսինքն` իրենք են հայտարարել ընդունելություն: Պատգամավորները պարտավոր են ընդունել քաղաքացիներին, լսել նրանց տեսակետները: Արդեն երրորդ ամիսն է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են վախենում են ինձ հետ հանդիպելուց»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Նա հիշեցրեց, որ հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին հանցագործության մասին, որովհետեւ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական հոդված խտրականություն ցուցաբերելու համար՝ պայմանավորված նաեւ մարդու քաղաքական հայացքներով, հասարակական գործունեությամբ, այլ տեսակետներ ունենալու հանգամանքներով: Ընդգծեց, որ հոդվածը առավել խիստ պատիժ է նախատեսում պաշտոնյաների համար, որոնք պաշտոնի բերումով են խտրականություն ցուցաբերում:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930