Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, այս հարցին ի պատասխան, մեր հայրենակիցների 62 %-ը դրական պատասխան է տվել, 18 %-ի կարծիքով չկան քաղբանտարկյալներ, իսկ 20 %-ը դժվարացել է պատասխանել ՝ ըստ Gallup International Association-ի հարցման արդյունքների:
Ընդ որում, Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարել 71,5%-ը, Բագրատ Սրբազանին՝ 38,5%, Միքայել Սրբազանին քաղբանտարկյալ է համարել 37,8%-ը:
Կարդացեք նաև
9,6%-ի կարծիքով քաղբանտարկյալ է Արմեն Աշոտյանը, 4,1%-ի կարծիքով՝ Վարուժան Ավետիսյանը, իսկ Արթուր Սարգսյանին քաղբանտարկյալ է համարում 3,3%-ը:
Հարցին՝ ինչպես են գնահատում իշխանության գործելաոճը, որ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հանդես եկած Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, կալանավորեցին, այնուհետեւ կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, 12,6 %-ը օգոստոս ամսին լիովին դրական է գնահատել, 5,9 %-ը՝ ավելի շուտ դրական: Օգոստոս ամսին ավելի շուտ բացասական է գնահատել 16,4%-ը, մինչդեռ այդ ցուցանիշը հունիսին 19,2% է եղել: Հունիս ամսին իշխանությունների գործելաոճը ընդհանրապես բացասական էր գնահատում 57,9 %-ը, իսկ օգոստոսին՝ 48%-ը:
Հարցմամբ պարզվել է, թե ինչ են մտածում մեր հայրենակիցները Բագրատ եւ Միքայել Սրբազանների կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: 12,6%-ը լիովին բացասական է գնահատել դատարանի որոշումը, իսկ 44,2%-ը՝ ընդհանրապես բացասական:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ