Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը

Սեպտեմբեր 05,2025 14:43

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։

Ucom-ը FPWC-ի գործընկերն է և աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։  Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները և արագ ինտերնետ կապը, որը տրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի դեպքերը, մշտադիտարկել կենսաբազմազանությունը և կանխարգելել կամ արագ արձագանքել հրդեհներին։ Բացի այդ, Ucom-ը FPWC-ին տրամադրել է երկու ամենագնաց մեքենա, որոնք ապահովում են անտառապահների շարժունակությունը դժվարանցանելի տարածքներում։

Ucom-ի տնօրենը շրջայց կատարեց նաև Հովազաձորում՝ ուսումնասիրելու տարածքի եզակի բնությունը և գործնականում տեսնելու, թե ինչպես է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը փոխում անտառապահների աշխատանքային առօրյան՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և ապահով։

«Բնության պահպանությունը մեր բոլորի պարտականությունն է, և Ucom-ում մենք գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել այս կարևոր գործունեությանը։ Տեխնոլոգիական աջակցության շնորհիվ մեր երկրի բնական ժառանգությունն ավելի պաշտպանված կլինի։ Սա ոչ միայն գործարար պատասխանատվություն է, այլև ապագա սերունդների նկատմամբ մեր պարտավորությունը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր անտառապահների ամենօրյա աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն նրանց շնորհիվ կենդանական ու բուսական աշխարհը շարունակում է պահպանվել։ Ucom-ի աջակցությունը ոչ միայն նյութական ռեսուրս է, այլև վստահության ու համատեղ պատասխանատվության ուղերձ։ Առանց այսպիսի գործընկերների դժվար կլիներ իրականացնել մեր առաքելությունը, քանի որ բնության պահպանությունը համընդհանուր գործ է», – ասաց FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Տեխնոլոգիական և բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ էկոլոգիական անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման գործում։ Այս համագործակցությունը կլինի շարունակական՝ ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ողջ տարածքում նման տեխնոլոգիական լուծումներով արդյունավետ մշտադիտարկումը։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930