Լրահոս
Օրվա լրահոսը

«Միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է նման կենտրոն ստեղծել՝ առանց հարաբերություններում գին վճարելու»․ Դմիտրի Սայմսը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Սեպտեմբեր 05,2025 14:47

«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը Հայաստանի համար խնդիրներ է ստեղծում՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերություններում․ այս մասին այսօր կարծիք հայտնեց քաղաքագետ Դմիտրի Սայմսը՝ Երեւանում անցկացվող «Հայաստան – ԵԱՏՄ․ միասին առաջ» համաժողովի ժամանակ։

«Չեմ կարող ասել՝ սա մտահղացվել է, որպես հակառուսական նախագիծ, թե՝ ոչ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե որքանո՞վ է այդ ծրագիրը համապատասխանում Հայաստանի շահերին՝ հայ ժողովրդի որոշելիքն է։

«Միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է նման կենտրոն ստեղծել՝ առանց հարաբերություններում գին վճարելու», – ասաց քաղաքագետը։

Հայաստանի եվրոպական ձգտումների մասին իր զեկույցում էլ քաղաքագետը նկատեց՝ եթե անգամ Հայաստանը մտադրություն չունենա, ԵՄ-ն կներքաշի Հայաստանին Ռուսաստանի հետ իր պայքարի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930