Ermenihaber.am – Թուրքիայում եկամուտների բաշխման անհավասարությունը շարունակում է աճել։
Բանկային կարգավորիչ մարմնի (BDDK) տվյալներով՝ 2025-ի հուլիսին միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775․000՝ հասնելով 2․367000-ի, իսկ նրանց ընդհանուր ունեցվածքը հասել է 17․4 տրիլիոն թուրքական լիրայի։
Բանկերում միլիոնատերերի ունեցած միջին ավանդը կազմել է ավելի քան 7․3 միլիոն լիրա։ Նրանցից 11․4 տրիլիոնը պահվում է լիրային հաշիվներում, 4․7 տրիլիոնը՝ արտարժույթով, իսկ 1․3 տրիլիոնը՝ թանկարժեք մետաղների հաշվին։
Աճ է գրանցել նաև արտերկրում գտնվող միլիոնատերերի թվում․ նրանց թիվը գերազանցել է 210 հազարը, իսկ ընդհանուր ունեցվածքը հասել է 1․3 տրիլիոն լիրայի։
Կարդացեք նաև
«Ֆորբս»-ի սեպտեմբերի 1-ի ցուցակում Թուրքիայից ընդգրկվել են չորս գործարար՝ Մուրատ Յուլքերը (5․4 մլրդ դոլար), Շաբան Ջեմիլ Քազանճին, Իփեք Քըրաչը (3 մլրդ դոլար) և Էրման Ըլըճաքը (2․9 մլրդ դոլար)։
Աղբյուրը նշում է, որ այս տվյալները փաստում են, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, հարուստների ունեցվածքը կտրուկ աճում է՝ խորացնելով սոցիալական շերտերի միջև եղած տարբերությունը։
Թուրքական մամուլում տիրող իրավիճակը նկարագրվում է հետևյալ կերպ․ «Թուրքիայում միլիոնատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել»։