Լրահոս
Օրվա լրահոսը

Ծորակներից ժանգաջուր է հոսում․ ահազանգ Ախուրյանից

Սեպտեմբեր 05,2025 16:22

Aravot.am-ին էին ահազանգել Շիրակի մարզի Ախուրյան համայնքից՝ բողոքելով, թե խմելու ջուրը խառնվել է կոյուղաջրին՝ դառնալով խիստ վտանգավոր։ Ըստ ահազանգողների, վաղ առավոտից մինչ այս պահն այդ վիճակն է։Որպես հավաստում իրենց մտահոգության՝ նրանք նաև լուսանկար էին ուղարկել։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ կապ է հաստատել «Վեոլիա» ջրի պատասխանատուների հետ, որոնք պարզաբանել են, թե խմելու ջուրը խառնված չէ կոյուղաջրին․ իրենք աշխատանք են տարել հին ջրագծերի վրա, որոնցում առկա ժանգը խառնվել է ջրին, և որ խնդիրը կարգավորում են։

Նկատենք, որ երեկ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար անջատել էին Գյումրի մի քանի թաղամասերի, ինչպես նաև Ախուրյան համայնքի ջրամատակարարումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930