Shamshyan.com- Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և մի մասը թոշակի, մի մասը կադրերի ռեզերվ են ուղարկվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժինների պետեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բանի պետ Գրիշա Քոչարյանը (ուղարկվել է կադրերի ռեզերվ), ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի պետ Լյովա Անտոնյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը (ուղարկվել է կադրերի ռեզերվ), ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը (ուղարկվել է կադրերի ռեզերվ)։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այլ բաժինների պետեր նույնպես ՆԳ նախարարի հրամանով ազատվելու են աշխատանքից ու կամ ուղակվելու են կադրերի ռեզերվ կամ կենսաթոշակի։