Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկավորման հատուկ պայմաններ՝ Հայաստանում եւ արտերկրում անշարժ գույք գնելու համար․ Ամերիաբանկը նոր պրոդուկտներ է ներկայացնում «Տուն էքսպո»-ի այցելուներին

Սեպտեմբեր 05,2025 17:57

Ամերիաբանկը՝ որպես հիփոթեքային շուկայի առաջատար բանկ, այս տարի եւս մեծ թիմով, հարուստ գործիքակազմով եւ գրավիչ պրոդուկտներով մասնակցում է Մերիդիան էքսպո կենտրոնում անցկացվող TOON EXPO-ին։

Վահրամ Գեւորգյան

«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու ոչ միայն առաջարկներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գնել անշարժ գույք Հայաստանում, այլ նաեւ մեր գործընկերների հետ միասին մեր ներդրումն ենք ունենում շուկայի կայուն զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։

Երեք օր Ամերիաբանկի մասնագետները մեծ թիմով TOON EXPO-ի իրենց տաղավարում պատրաստակամությամբ ու սիրով ներկայացնելու են իրենց պրոդուկտները եւ պատասխանելու են հաճախորդների բոլոր հարցերին։

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի եւ առեւտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաեւ ներդրումային վարկ՝ արտերկրում գույք գնելու համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչեւ շենքի կառուցապատման ավարտը։

Հարցին, թե ի՞նչ հատուկ առաջարկ ունեն այս տարի իրենց հաճախորդների համար, Վահրամ Գեւորգյանը պատասխանեց, որ հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիաբանկն առաջարկում է վարկավորման բացառիկ պայմաններ» սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի հիփոթեքային վարկեր 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%):

 

Բացի այդ, TOON EXPO-ի այցելուները կստանան նաեւ բացառիկ 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար.

ՀՀ դրամով` 13,5%՝ 14%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 15,03-18,43%)

ԱՄՆ դոլարով՝ 10%` 10,5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 11,12-16,13%)

եվրոյով` 8%՝ 8.5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 8,92-13,41%)։

Վարկերը տրամադրվում են 3-150 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով եւ մինչեւ 240 ամիս մարման ժամկետով:

Լիանա Աղայան

Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանի խոսքով՝ ներկայացված են նաեւ Ամերիաբանկի հետ համագործակցող շուրջ 20 կառուցապատող ընկերություններ։ «Մենք համատեղ ներկայացնում ենք բավականին հետաքրքիր առաջարկներ ու պայմաններ։ Մասնավորապես, այցելուներին հնարավորություն ենք տալիս հիփոթեքը վերցնել 12% տոկոսադրույքով, ինչպես նաեւ առկա են որոշակի գնիջեցումներ մեզ հետ համագործակցող ընկերությունների կողմից։ Ունենք նաեւ հատուկ առաջարկ տոկոսադրույքի եւ կանխավճարի սուբսիդավորման վերաբերյալ»,- նշեց նա։

Լիանա Աղայանի խոսքով՝ տարեսկզբից անշարժ գույքի առաջնային շուկայում նկատելի է գնման գործարքների որոշակի նվազում, ինչը պայմանավորված է եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններով։ «Սակայն արդեն դիտարկում ենք որոշակի ակտիվություն մյուս վարկատեսակների գծով, մասնավորապես, երկրորդային շուկայի հիփոթեքային վարկերի, վերանորոգման, կառուցապատման վարկերի գծով։ Շուկայում նաեւ նկատելի է տարաժամկետ վճարման եղանակով գործարքների աճ, ինչը հաշվի առնելով, նաեւ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքների բավարարումը, մենք ստեղծել ենք փուլային հիփոթեքային վարկ տարբերակը, ինչը հնարավորություն է տալիս մեր գնորդներին հիփոթեքը ստանալ փուլերով՝ վճարելով ավելի քիչ տոկոսագումար, հետեւել շինարարության ընթացքին մեզ հետ միասին։ Դա էապես նվազեցնում է ֆինանսական ռիսկերը թե գնորդների, թե կառուցապատողների համար»,- նշեց նա։

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ: 2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։

Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար եւ մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաեւ ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաեւ կարող են օգտվել մի շարք զեղչերից եւ հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։

Բացի այդ, հարթակում գործարկվել է անձնական հայտարարությունների հրապարակման հնարավորություն, որի շնորհիվ ֆիզիկական անձ օգտատերերը, նույնականացվելով որպես Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ինքնուրույն տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ։ Նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն անշարժ գույքի գործակալությունները։ Վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս պլանավորել վերանորոգման բյուջեն՝ ընտրելով անհրաժեշտ անվանակարգերը (պատեր, առաստաղ, հատակ եւ այլն), մուտքագրելով շինանյութի քանակն ու ստանալով հաշվարկ շուկայական մոտարկված միջին գներով։ Գնահատական թողնելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել ներկայացված գույքը՝ ապահովելով թափանցիկ եւ հուսալի փորձառություն։

Տիգրան Գրիգորյան

Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ MyHome.am-ն այսօր ավելին է, քան միայն անշարժ գույք փնտրելու հարթակ։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս առցանց գտնել, գնել, վաճառել, վարձակալել կամ վարձակալության հանձնել անշարժ գույքը։ «MyHome-ն ավելի հասանելի է դարձել Ամերիաբանկի հիփոթեքային վարկերը, հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում դիմել ու ստանալ իրենց վարկի հաստատումը։ Մենք մեր գործընկերներ խանութների եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համատեղ առաջարկում ենք բոլորին հատուկ զեղչեր եւ արտոնյալ պայմաններ վերանորոգման, կահավորման եւ հարակից այլ ծառայությունների համար։ Եթե հարթակը սկզբնական շրջանում գործարկվել էր որպես տեղական շուկայի գույքերի շուրջ ստեղծված հարթակ, ապա այսօր MyHome-ում ներկայացված են նաեւ արտերկրի անշարժ գույքեր, որոնք հնարավոր է ձեռք բերել Ամերիաբանկի ներդրումային վարկի միջոցով»,- նշեց նա։

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ MyHome-ը այսօր բավական մեծ պահանջարկ է վայելում, վերջին 1-1,5 տարվա ընթացքում առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի մոտ 50 տոկոսը ստացվել են MyHome-ի միջոցով։

Մարիանա Հովհաննիսյան

Ամերիաբանկի ներդրումային եւ գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց ներդրումային վարկը։ «Մեր ներդրումային վարկը հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում տուն ձեռք բերել արտերկրում, որը հետագայում կայուն պասիվ եկամուտ ու կապիտալի աճ կարող է ապահովել։ Մեր պրոդուկտը բացառիկ է իր տեսակով, քանի որ վարկավորում ենք երեք արժույթներով՝ եվրոյով, դրամով եւ դոլարով»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930