Երեւանի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացնում է նախախաղային մարզում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 6-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։