Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-Ճապոնիա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները

Սեպտեմբեր 05,2025 20:00

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։

Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։

Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային նոր նախագծերի իրագործման ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930