Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին

Սեպտեմբեր 05,2025 23:23

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին։

Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվել է Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» բեմադրությունը, որտեղ արվեստագետը հանդես է եկել միաժամանակ որպես ռեժիսոր և մենակատար։

Ժամանակակից մնջախաղի արվեստի արտահայտիչ լեզվով ստեղծված այս մոնոներկայացումն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես ինքնաբացահայտման, ներքին ճգնաժամերի հաղթահարման և ինքնության որոնման պատկերավորում։

Ներկայացումը մեծ արձագանք է ստացել թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի կողմից։ Երևանի մնջախաղի պետական թատրոնը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հաղթող, որը վկայում է բեմադրական աշխատանքի և դերասանական վարպետության բարձր մակարդակի մասին։

Փառատոնի շրջանակում Նաիրա Եդիգարյանը Շրի Լանկայի արվեստի կենտրոնում անցկացրել է նաև վարպետության դասեր։

Փառատոնի ավարտին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու Հնդկաստանում 2026 թվականին կայանալիք միջազգային թատերական փառատոնին:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930