Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով՝ գյումրեցի գործազուրկ, տնակում բնակվող 65-ամյա Գ․Գ․-ի նկատմամբ այն բանի համար, որ նա «Երևան Թուդեյ» լրատվամիջոցի ֆեսբուքյան սոցիալական էջում օգոստոսի 19-ին հրապարակված «Դեսպաններին հավաքում են Սյունիքում» վերտառությամբ հոդվածի ներքո կատարել է «Քերթել սաղին ընտանիքով» մեկնաբանությունը։
Սա իրավապահների կողմից դիտարկվել է որպես ԶԼՄ-ն օգտագործելու միջոցով բռնություն գործադրելու հրապարակային կոչ ՀՀ իշխանության անդամների նկատմամբ։