Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«In God We Trust… in process»
🔷Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։
🔷Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։
Կարդացեք նաև
🔷Ես դեռևս հունիս 16-ին նշել էի այն հաջորդական քայլերը, որով պայմանավորվելու են հետագա զարգացումները՝
ա) Թուրքիայում հանդիպում և ապա
բ) Հանդիպում, ստորագրություն կամ Աբու-Դաբիում, կամ Վաշինգտոնում։ Վերջին հարցով «սխալվել» էի, որովհետև կա՛մ-կա՛մ-ի փոխարեն եղավ և՛, և՛։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նույնիսկ նշելով ժամանակահատվածը՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է և ներքաղաքական լայն զարգացումներ դժվար տեղի ունենան։
🔷Սա ոչ թե կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցված տեղեկություն։
🔷Անշուշտ, թերահավատորեն վերաբերվեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասվում է՝ չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է ։
🔷Հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ոչ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցքն է և ոչ էլ նման այլ կարգավորումներ։ Միջանցք կոչվածը Սյունիքն է իր ամբողջությամբ։
🔷Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով։
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան