Զուտ իրական փաստեր
📌5,4 մլրդ ՀՀ դրամի չափով դեբիտորական պարտք (ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտք՝ «ՀԷՑ» ՓԲԸ -ին մատակարարված հոսանքի դիմաց)
❗Փաստացի 7,1 մլրդ ՀՀ դրամի դեբիտորական պարտք, որից 1 մլրդ ՀՀ դրամ՝ ֆիզիկական անձանց պարտք և 6,1 մլրդ ՀՀ դրամ՝ իրավաբանական անձանց
📌8,1 մլրդ ՀՀ դրամի չափով տրված կանխավճարներ
Կարդացեք նաև
❗Փաստացի
4,2 մլրդ ՀՀ դրամ կանխավճար և 4,4 մլրդ ՀՀ դրամ պարտք (ընդ որում՝ «Կասկադ Էներգո» ընկերության պարզաբանումից երևում է, որ ևս 3 մլրդ ՀՀ դրամի մատակարարում նախատեսվում է իրականացնել առաջիկա օրերին. այսինքն, «ՀԷՑ» ՓԲԸ -ի պարտքը մատակարար և ծառայություն մատուցող կազմակերպություններին աճելու է 3 մլրդ ՀՀ դրամով):
📌3 մլրդ ՀՀ դրամ «залежь» ապրանքներ
❗Պարզաբանում. հաշվի առնելով այն փաստը, որ «ՀԷՑ»ՓԲԸ -ն ունի շատ մեծ տնտեսություն ամբողջ ՀՀ տարածքում և այդ տնտեսության զգալի մասը ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում է, և ցանկացած պահի կարող է վթարի պատճառ դառնալ, ինչպես նաև այն, որ ընկերության ենթակառուցվածքները հնարավոր չէ արդիականացնել կարճ ժամկետում, «ՀԷՑ» ՓԲԸ սեփականատիրոջ կողմից որոշում է կայացվել պահեստում միշտ ունենալ հրատապ անհրաժեշտության նյութերի/սարքավորումների խմբաքանակ:
ℹՊահեստում գտնվող ապրանքանյութական արժեքները սակագնի հաշվարկում ներառված չեն
ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե