Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանք է առաջացնում է և մոլորեցնում է հանրությանը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում գրանցված AZAL-ի ապահովագրական ընկերության և ուղևորների կողմից ապահովագրական վճարումների հարցերը և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից խոցված ինքնաթիռի համար փոխհատուցման պահանջները բոլորովին տարբեր թեմաներ են։ «Այս ընկերության կողմից ապահովագրական վճարումների վճարման գործընթացն արդեն վեց ամիս է, ինչ շարունակվում է։
Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կատարվում են AZAL ապահովագրական պայմանագրի շրջանակներում, որը նախատեսում է ինքնաթիռի և ուղևորների ապահովագրությունը, և իրականացվում են ստանձնած պարտավորությունների համաձայն։ Ինչ վերաբերում է ռուսական ապահովագրական ընկերության կողմից վճարումներին, ապա սովորաբար ինքնաթիռների ապահովագրությունն իրականացվում է համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանում միջազգային ապահովագրական ընկերություններ չեն գործում, AZAL-ի օդանավի ապահովագրությունը ձևակերպվել է ռուսական ընկերության միջոցով։
Կարդացեք նաև
Այսպիսով, ապահովագրական վճարումները Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հետ նույնացնելու փորձերը սխալ են»,- ասել է Հաջիզադեն։
Նա նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովային հայտարարությունը, որում այս տարվա հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է։ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հենց AZAL-ի օդանավի վթարով և դրան հաջորդած ռուս պաշտոնյաների վարքագծով։ Բացի այդ, Ռուսաստանում էթնիկ պատկանելության հիման վրա ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի տարբեր պետական մարմինների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող գործունեությունը նույնպես բացասական գործոն է, որը ազդում է հարաբերությունների վրա»,-հայտարարել է Հաջիզադեն։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ «կեղծ» անվանելով մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի կործանման հետ կապված ապահովագրական փոխհատուցման ենթադրյալ չվճարման մասին։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «ԱլֆաՍտրախովանիե»-ն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին վճարել է Embraer ինքնաթիռի ապահովագրական փոխհատուցումը «ապահովագրված ամբողջական արժեքի չափով»՝ 1 միլիարդ ռուբլի: Բացի այդ՝ «օդանավում գտնվող 62 ուղևորներից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են», վճարումները կատարվել են ամբողջությամբ՝ ինքնաթիռում գտնվող 15 ռուսներից 7-ի, 38 ադրբջանցիներից 35-ի, Ղրղզստանի երեք բնակիչների և Ղազախստանի վեց բնակիչներից մեկի համար, հայտնել է գերատեսչությունը: Տուժածներին և զոհերի հարազատներին վճարվել է 358,4 միլիոն ռուբլի:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների մասով, որում Բաքուն արտահայտում էր իր դժգոհությունը։
Նշվում է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների հարցի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ օրը մանրամասն բացատրություններ է տվել։ Ներկայացված տվյալներն ու թվերը որևէ առարկություն չեն առաջացրել, դրանք փաստեր են։
«Տարօրինակ է նաև այն թեզը, ըստ որի, իբր, սխալ է «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի դիրքորոշումը, որում հայտարարել է, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը, իբր, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն է, և որպես հարաբերությունների բարելավման պայման առաջադրել է նրանց ազատ արձակումը։ Մենք համառորեն փորձում էինք գտնել «Արտգործնախարարության մամուլի քարտուղար», որը կասեր սա, բայց չգտանք», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը ընդգծում է, որ սեպտեմբերի 4-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան բառացիորեն նշել է հետևյալը. «Ընդգծում ենք. Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թեման մանրամասն քննարկվել է այս տարվա օգոստոսի 22-ին Աստրախանում անցկացված ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում։ Ռուսաստանի դիրքորոշումը մանրամասնորեն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը»։
ՌԴ ԱԳՆ նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննությունը, որը անցկացվել է Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության մասնակցությամբ, դեռևս չի ավարտվել:
«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մեր երկիրը ձգտում է պարզել ողբերգության հանգամանքները և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Թարգմանությունը` factor.am-ի