Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Շատերը գուցե հիշեն, որ Կրիշտիանու Ռոնալդուն տարիներ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հրաժարվեց նույնիսկ անվասայլակին գամված հաշմանդամ անչափահասի հետ լուսանկարվելուց։
Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց։
Կարդացեք նաև
Բազմաթիվ ֆուտբոլային աստղեր են այցելել Հայաստան՝ Զենեդին Զիդան և Աշխարհի 1998թ. չեմպիոն Ֆրանսիայի կազմը, Յուրգեն Կլինսման և Եվրոպայի 1996թ. չեմպիոն Գերմանիայի կազմը, Իտալիայի, Իսպանիայի հավաքականների աստղային կազմերը, հենց նույն Ռոնալդուն է երկու անգամ այցելել Պորտուգալիայի հավաքականի կազմում, բայց երբեք նման անհարկի ֆանատիկ, էյֆորիկ վերաբերմունք չի եղել…»։