ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Կրկեսն այնքան փակ պահեցին, որ սկսեցին փողոցում կապիկություններ անել»։
«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը քիչ առաջ հեգնական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հավանաբար արձագանքելով Ալեն Սիմոնյանին․
««Կենդանական աշխարհի» մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կրկեսային ներկայացումներում արգելվում է կենդանիների մասնակցությունը, ներառյալ՝ երկկճղակավոր կաթնասուններինը։ Կենդանիների տերերին կոչ է արվում հետևել օրենքի պահանջներին և ձեռնպահ մնալ նրանց օգտագործումից նաև ոչ կրկեսային միջավայրում»։