Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա 10-ամյակին

Սեպտեմբեր 05,2025 23:33

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած բանաձևը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա 10-ամյակին։

Սեպտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձև՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա տասնամյակն ու այդ հանցագործության կանխարգելումը» վերնագրով։

Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի թեմատիկ հանդիպում կազմակերպել՝ նվիրված այս միջազգային օրվա 10-ամյակին։ Դրա նպատակն է ակտիվացնել ջանքերը՝ ցեղասպանության կանխարգելման և պատժի ուղղությամբ՝ ընդգծելով այս հանցագործության դեմ պայքարի կարևորությունը։

Բանաձևը, որը համանախագահել են ՄԱԿ-ի բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ պետությունները, արտացոլում է լայն աջակցություն և վկայում կանխարգելման օրակարգը ամրապնդելու միասնական հանձնառության մասին։

Հայաստանի նախաձեռնությունը նշանակալի քայլ է ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային ջանքերը առաջ մղելու, ինչպես նաև` այս հանցագործության դեմ համաշխարհային գործողությունները համախմբելու գործում։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930