Լրահոս
Օրվա լրահոսը

Բավ է խաղաղություն բառը չարաշահել․ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա․ Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 06,2025 10:50

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք։
Նիկոլիստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Նախ, ե՛ւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան, ե՛ւ 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, ե՛ւ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Հետեւաբար, եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։
Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի, Ժնեւի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013 թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները (Օբամա,Սարկոզի,Մեդվեդեւ,Օլանդ,Պուտին) 5 հայտարարություն են ընդունել, որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիեւը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նոյեմբերի 9-ի մասով. կրկնում եմ,այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը (երեւի բունկերից):
Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։

Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։
Արցախի մի մասը հայկական էր եւ այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։
Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։
Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիեւը խախտեցին, այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։

Փաշինյանի ստորագրած որեւէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։
Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։
Բավ է խաղաղություն բառը չարաշահել։
Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930