Լրահոս
Օրվա լրահոսը

TOON EXPO 2025. Աննախադեպ առաջարկներ Firdus Prime Residence և Gyurjyan Cascade համալիրներում բնակարան գնողների համար

Սեպտեմբեր 06,2025 15:09

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է անշարժ գույքի և շինարարության ոլորտի ամենահանդիսավոր իրադարձության վայրի․ մեկնարկել է TOON EXPO 2025-ը։ Ցուցահանդեսը համախմբում է ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելով ավելի քան 30․000 բնակարանային առաջարկներ Հայաստանի և արտերկրի շուկայից։ Սա բացառիկ հարթակ է, որտեղ լայն հանրությանը հասանելի են դառնում  նոր նախագծեր ու բազմաթիվ հատուկ առաջարկներ։

Էքսպոյի կարևոր մասնակիցներից է «Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը, որը ցուցահանդեսին ներկայացնում է իր երկու խոշորագույն նախագծերը՝ Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի համալիրները։ Ընկերությունը հատուկ այս միջոցառման շրջանակում հանդես է գալիս աննախադեպ և նորարարական առաջարկներով։

Առաջին արտոնյալ փաթեթը վերաբերում է քեշբեքի բացառիկ ծրագրին․ սեպտեմբերի 5-7-ը Gyurjyan Cascade թաղամասում բնակարան ձեռք բերող յուրաքանչյուր գնորդ ստանում է 40․000 դրամ քեշբեք յուրաքանչյուր քմ-ի համար։ Գումարի մինչև 80%-ը տրամադրվում է դրամական տեսքով, իսկ մնացածը՝ ՎԵԳԱ խանութների ցանցում գնումների հնարավորությամբ։ Բացի այդ, եթե քեշբեքն ամբողջությամբ օգտագործվում է ՎԵԳԱ-ում, գնորդին տրվում են լրացուցիչ արտոնություններ՝ մինչև 20% հավելյալ զեղչ և քեշբեքի գումարի 30% հավելում։

Երկրորդ առաջարկը Հայաստանում նախադեպը չունեցող քայլ է՝ գնորդի վճարումների ապահովագրություն։ Արտքոմփանիի, Արգո Ռիելթի և ԷՖԵՍ ապահովագրական ընկերության համատեղ նախաձեռնությունը ստեղծում է նոր ֆինանսական երաշխիք, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Այն երաշխավորում է, որ գնորդի բոլոր վճարումները պաշտպանված են շինարարության ամբողջ ընթացքում․ անշրջելի պայմաններով ապահովագրվում են Gyurjyan Cascade և Firdus Prime Residence նախագծերում կատարվող գործարքները։ Ապահովագրությունը գնորդի համար լիովին անվճար է և գործում է մինչև շենքի վերջնական պատրաստ լինելը։

Ընկերության ներկայացուցիչները շեշտում են, որ այս նախաձեռնությունները միտված են ոչ միայն բարձրացնելու գնորդների վստահությունը, այլև ձևավորելու նոր մշակույթ անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում՝ ստեղծելով ֆինանսական կայունության և անվտանգության աննախադեպ միջավայր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930