Լրահոս
Օրվա լրահոսը

Համեստ մեկնարկ՝ Սամարկանդում

Սեպտեմբեր 06,2025 18:16

Սամարկանդում (Ուզբեկստան) ընթացող FIDE Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները համեստ արդյունքներով են մեկնարկել:

Տղամարդկանց մրցաշարում, որին մասնակցում է 116 շախմատիստ, երկու տուրից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը առայժմ ունեն 1,0-ական միավոր եւ տեղ են զբաղեցնում, համապատասխանաբար, 38-րդ, 40-րդ եւ 78-րդ հորիզոնականներում: Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյան 0,5-ական միավորով ընթանում են 85-րդ եւ 92-րդ տեղերում:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը 1,0 միավորով 40-րդն է, Էլինա Դանիելյանը 0,5 միավորով՝ 52-րդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930