Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Չիտա

Սեպտեմբեր 06,2025 18:28

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնել է Չիտա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ 18 երկրների հավաքականների հետ կմասնակցի միջազգային մրցաշարի:

Մարզիչը թիմում ընդգրկել է մինչեւ 23 տարեկան 14 բռնցքամարտիկի: Նրանք են. 48 կգ՝ Էրիկ Սեմերջյան, 51, կգ՝ Արամ Դովլաթբեկյան, 54 կգ՝ Վաղարշակ Քեյան, 57 կգ՝ Լեւոն Հովհաննիսյան, 60 կգ՝ Տիգրան Մակիչյան, 63 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան, 67 կգ՝ Արգիշտի Հակոբյան, 71 կգ՝ Արտյոմ Ստեփանյան, 75  կգ՝ Սամվել Սիրամարգյան, 80 կգ՝ Ալբերտ Հարությունյան եւ Մանվել Ղազարյան, 86 կգ՝ Րաֆֆի Խաչատրյան, 92 կգ՝ Սարգիս Անդրեասյան, +92 կգ՝ Տիգրան Խաչատրյան:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ այս մրցաշարը մեր երիտասարդական հավաքականի համար նաեւ ընտրական փուլ է հոկտեմբերին Երեւանում կայանալիք  Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930