Սեպտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի կատարվեց Կիրակնամտի հանդիսավոր ժամերգություն։
Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս բերվեց տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։
Կարդացեք նաև
Կիրակնամտի ժամերգությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ և հավատցյալներ։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ