Ի գիտություն հանրության
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կարիքների համար նախաձեռնված մրցույթները մշտապես կազմակերպվել են համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գնումների կազմակերպման կարգի:
Բոլոր մրցութային գործընթացները եղել են բաց, թափանցիկ, իսկ դրանց օբյեկտիվությունը և մրցակցությունը ապահովելու նպատակով դրանց մասին տեղեկատվությունը սահմանված կարգով տեղադրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակներում:
Ընկերությունը նաև հետևողականորեն հրապարակել է անհրաժեշտ տեղեկատվությունը ինչպես պաշտոնական կայքերում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով:
Կարդացեք նաև
Բացի այդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտապես իրականացվել է գնման գործընթացների մոնիտորինգ հավաստիանալու համար, որ դրանք իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ եւ որևէ խախտում այս տարիների ընթացքում այդ մասով չի արձանագրել:
ՀԷՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ