Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դատի է տվել Դավիթ Քալաշյանին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև փոխհատուցում կատարել՝ 6 մլն դրամի չափով, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։
Դավիթ Քալաշյանը, ինչպես նշված է իր սոցցանցում, «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 5-ին և դեռևս մակագրված չէ։ Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։