Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Դա սոսկ ցեղասպանություն չէ, դա եղել և մնում է մեր ազգային պատմությունը ու մշակույթը ամբողջովին յուրացնելու հակամարդկային նենգ միջոց»

Սեպտեմբեր 08,2025 11:34

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գեւորգ Դանիելյանի ՖԲ գրառումը.

Վերջերս անհարկի արդիականություն ձեռք բերած հարցերից մեկը. «Ի՞նչ է տվել մեզ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ երկրների կողմից ճանաչելը, արդյո՞ք այդ հարցը մեզ չի պարտադրվել օտար ուժերի կողմից՝ իրենց շահերին ծառայեցնելու համար»։ Ի դեպ՝ հրեան երբեք նման հարց չի բարձրացնի, քանզի հրաշալի գիտե, թե ինչ է նշանակում Հոլոքոստը և ինչ կարող է տալ։

Նախ, անկախ նրանից, թե որ օտար ուժերին է ձեռնտու այդ հարցը միջազգային հարթակներում շրջանառության մեջ դնելը, դա առաջնահերթ հայի ինքնության և արժանապատվության խնդիրն է։ Ընդ որում, դա սոսկ ցեղասպանություն չէ, դա եղել և մնում է մեր ազգային պատմությունը ու մշակույթը ամբողջովին յուրացնելու հակամարդկային նենգ միջոց, որի հիմքում դրվել է «Այս տարածքում հայ չկա, հետևաբար, այստեղ ամենը ի սկզբանե մերն է եղել» թեզը։

Թուրքիայի իշխանությունները հաճախ են իբրև հանդուրժողականության փաստարկ նշում 55 հազար հայի առկայությունը, բայց խնամքով շրջանցում են այն իրողությունը, որ ընդամենը 100 տարի առաջ անգամ Հայոց ցեղասպանությունից հետո, մնացել էր շուրջ 2,5 մլն հայ։Ինչ վերաբերում է ճանաչելուն. մեզ հենց այն է տվել, որ թուրքական իշխանությունները գոնե փոքր ինչ անհանգստացել են և ձգտում են հաշվի նստել, այլապես ընդհանրապես կանտեսեին։ Նաև անհանգստացել են, քանի որ համընդհանուր ճանաչման դեպքում անչափ բարդանում է սկսածը շարունակելու և մինչև վերջ հասցնելու առաքելությունը։

Եվ այս համատեքստում ուղղակի փորձեք հետևյալ հարցին պատասխանել՝ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում, որ սոսկ ճանապա՞րհ ունենա Մեղրիով, և դա այն դեպքում, երբ այդպիսի մի քանի ճանապարհ ունի, որոնք էական ծանրաբեռնվածություն անգամ չունեն, ի՞նչ երաշխիք, որ Սյունիքը չի արժանանա Նախիջևանի ճակատագրին …

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930