ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։
Վահրամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։
Կարդացեք նաև
Խաչատրյանը նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում կլուծեն առկա խնդիրները և կնպաստեն մարզի զարգացմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին