Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր հանդիպել է իր հարազատ բուհի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ:
Նա անդրադարձել է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին, ՌԴ դեմ արեւմտյան սանկցիաներին: Այլեւայլ թեմաներից բացի ԱԳ նախարարը խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին:
«Միացյալ Նահանգներում կնքված Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից ոգևորված բացականչությունները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով»,- ասել է նա, եւ հավելել, որ իրենք կհետեւեն զարգացումներին: