Հինգ զոհ եւ տասնյակի չափ վիրավորներ՝ սա է այսօր առավոտյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքը:
Ըստ իսրայելական եւ միջազգային լրատվամիջոցների՝ ահաբեկիչները եղել են երկուսը, կրակ են բացել ավտոբուսի կանգառում (ըստ որոշ տեղեկությունների էլ՝ ավտոբուսի մեջ), սպանել հինգ եւ վիրավորել տասներկու հոգու: Պատասխան կրակի արդյունքում նրանք զոհվել են: