Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում արձանագրվել է սննդային թունավորման դեպք

Սեպտեմբեր 08,2025 16:15

Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:

Ձեռնարկվել են անհապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։ Ավելի ուշ վերահսկողության շրջանակներում նմուշառում է կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

ՍԱՏՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930