Յունիբանկը, առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ մեկտեղ, դարձավ BAFT Asia Bank to Bank 2025 միջազգային ֆորումի հովանավոր, որը բացառիկ տարածաշրջանային միջոցառում է ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների և առաջնորդների համար:

Մասնակիցները քննարկեցին ժամանակակից ֆինանսական ծառայությունների զարգացման հիմնահարցերը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը ֆինանսական ոլորտի վրա, միջսահմանային առևտրի մարտահրավերները, վճարային և ֆինանսական ենթակառուցվածքների փոփոխությունները, ոլորտի վերափոխումը: Հատուկ ուշադրություն է դարձվել թվային արժույթների և ապակենտրոնացված ֆինանսների զարգացմանը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների՝ API, DLT և CBDC-ի ազդեցությանը ֆինանսական համակարգի վերափոխման վրա:

Կարդացեք նաև
«Այս միջոցառման աջակցությունն արտացոլում է Յունիբանկի ցանկությունը՝ ամրապնդելու իր դիրքը՝ որպես հուսալի տարածաշրջանային գործընկեր և խթանելու երկխոսությունը բանկային ոլորտի ամենաարդիական հարցերի շուրջ։ Նման ֆորումներն արժեքավոր հարթակ են՝ գործընկերների հետ շփվելու, քննարկելու վերջին միտումները և հեռանկարային ուղղությունները, փոխանակելու գաղափարներ, որոնք նպաստում են միջազգային համագործակցության զարգացմանը», – նշեց Մեսրոպ Հակոբյանը։
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Յունիբանկի շահույթը կազմել է 4.8 մլրդ դրամ, կապիտալը՝ 53 մլրդ դրամ, ակտիվները՝ 364 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 311 մլրդ դրամ։
Այս տարի Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշները մինչև B1 մակարդակ, հեռանկարը՝ կայուն:


















































