Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իմպիչմենտի օրակարգը նոր շունչ է ստանում. ԱԺ-ում լսումներ կհրավիրվեն

Սեպտեմբեր 08,2025 21:55

24News-ի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով հեռացնելու քաղաքական օրակարգը, որը, ըստ որոշ գնահատականների, ընդդիմության չմիավորման հետևանքով առկախվել էր, «երկրորդ շնչառություն է» ստանում:

Այսպես, 24News-ին հայտնի դարձավ, որ մոտ ապագայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանում երկրում առկա ճգնաժամային իրավիճակի, դրանից դուրս գալու ճանապարհի՝ իմպիչմենտի մասին լսումներ հրավիրել, որին մասնակցելու են քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:

Սա նշանակում է, որ աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը կրկին կդառնա ներքաղաքական կյանքի օրախնդիր:

 

Հիշեցնենք, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու օրակարգին իր համաձայնությունը տվել էր «Պատիվ ունեմ»-ը՝ առաջադրելով իբրև վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, իսկ «Հայաստան» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել այս գործընթացը կառուցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930