Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր

Սեպտեմբեր 08,2025 23:45

Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ մեր երեխաները կրթվում են ու ընկերանում։ Բայց երբ բջջայինը դասարանում դառնում է ամեն պահի «գայթակղիչ»՝ գիտելիքը, անմիջական շփումը և նույնիսկ խաղը մնում են երկրորդ պլանում։

Աշխարհի փորձը շատ հստակ է․

📈 Անգլիայում, երբ դպրոցները արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքները աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝  14%-ով։

📊Իսպանիայում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռախոսների արգելքից հետո աշակերտները առաջադիմեցին այնքան, որքան մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունք։

🙂 Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։

👦👧 Ֆրանսիայում՝ դպրոցներում բջջայինների արգելքից հետո, արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։

Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներ ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։

👉 Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։

❓Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել կիբերբուլինգից

▫️ Այո, դա անհրաժեշտ քայլ է

▫️ Ոչ, պետք է թույլ տալ ազատություն

▫️ Պետք է լինեն միայն մասնակի սահմանափակումներ ⤵️

Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930