Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի միջանցք չի լինելու»․ Իրանի դեսպան

Սեպտեմբեր 09,2025 14:40

«Միջանցք անունով ոչինչ գոյություն չունի․ խոսք է գնում ճանապարհի մասին։ Ո′չ խաղաղության պայմանագրում, ո′չ նախաստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չի գնում։ Ոչ մի միջանցք չի լինելու»,- լրագրողների հարցին՝ Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ միջանցք չի լինելու, թեև Իլհամ Ալիևն օգտագործում է միջանցք եզրույթը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Հարցին՝ եթե Ադրբեջանը փորձի միջանցք բացել, Թեհրանն ինչի՞ է պատրաստ, Իրանի դեսպանը պատասխանեց․ «Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նպատակով էր Իրանի դեսպանն այցելել խորհրդարան։ Ի պատասխան նա հայտնեց, որ խորհրդարանական համագործակցությունների համատեքստում է, պատրաստվում են  հյուպատոսական համատեղ հանձնաժողով կազմակերպել։

ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ:

«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930