Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ուզում են Հայաստան գալ՝ չկա հնարավորություն պարզելու՝ կարո՞ղ են գալ, թե՞ չեն կարող, ՍԷԿՏ-ը փա՞կ է, թե՞ չէ». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 09,2025 15:07

«Չի կարող պարզապես հեշտացվել պետական մարմնի կողմից տեղեկատվություն ստանալու իրավասությունը, միաժամանակ քաղաքացու համար մնա շարունակվող բարդացումները կամ անհնարինության վիճակը։ Առաջին խնդիրը հետեւյալն է՝ ո՞ր մարմիններն են, որ իրավասություն ունեն տեղեկատվական բազա ներառելու տեղեկություններ․ դրանք անձնական տվյալներ են, որոնք պաշտպանվում են եւ մարդու իրավունքների կոնվենցիայով եւ օրենքով»,- խորհրդարանում, ՀՀ պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ քաղաքացուն թույլ չի տրվում ծանոթանալ տվյալների այդ բազային։

Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանություն չի տեսնում, քանի որ եթե հարցը ազգային անվտանգության տիրույթում է,  համապատասխան ընթացակարգ կա, վարույթ պետք է հարուցվի, տվյալ անձն էլ ներգրավվի։ Մինչդեռ, մարդը ոչնչից տեղյակ չէ, բայց իր վերաբերյալ տեղեկությունները ներբեռնվել են համակարգ եւ երբ մարդը ցանկանում է հատել սահմանը, պարզվում է՝ չի կարող՝ «ՍԷԿՏ-ը փակ է»։

Առաջարկվում է հստակեցնել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը եւ հնարավորություն ստեղծել առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:

Առաջարկվում է օրենքով սահմանել, որ սահմանային վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով գործում է ՍԵԿՏ համակարգը, օրենքով նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի եւ արտացոլվի: Նախատեսվում է սահմանել համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները, նաեւ հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:

Օրենքը սահմանելու է, թե այս համակարգում մշակվող տվյալներն ինչ նպատակով կարող են օգտագործվել: Դա սահմանափակելու է Կառավարությանը ՍԵԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանելու հարցում:

Հաջորդ խնդիրն, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ իրավապահ համակարգի բազմաթիվ մարմիններ կարող են օգտվել այդ բազայից՝ իրենց հասանելի իրավասությունների շրջանակում, բայց չկա արգելք, թե ո՞րն է այդ շրջանակը եւ տվյալ մարմինն այլ անձնական տվյալների չի կարող տիրապետել։

«Խառնաշփոթ է ստեղծված եւ դա վերաբերվում է հատկապես այն անձանց, ովքեր «անցանկալի անձ» են հայտարարվել ՀՀ-ում։ Մարդիկ ուզում են Հայաստան գալ՝ չկա հնարավորություն պարզելու՝ կարո՞ղ են գալ, թե՝ չեն կարող, «սեկտը» փա՞կ է», թե՞ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ եթե սրա նպատակը տվյալ անձին ձերբակալելն է՝ առնվազն անտրամաբանական է, քանի որ այդ պարագայում պետք է «սեկտը ոչ թե փակել, այլ՝ բացել», քանի որ մարդը հասնում է ՀՀ սահմանին ու չի կարողանում մուտք գործել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930