Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին

Սեպտեմբեր 09,2025 17:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է մանրամասներ նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, անդրադարձել 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, ինչպես նաև պետական մարմինների՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այլն:

Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել  Ֆինանսների նախարարության հետ, նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930