Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույնը, որ պետք է անի Արթուր Հովհաննիսյանը՝ ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից․ Լուսինե Բադալյան

Սեպտեմբեր 09,2025 18:15

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցազրույց է տվել 1in.am-ին, որի ընթացքում անդրադարձել է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Նա նշել, որ դեպքը պետք է քննվի և որոշում կայացվի։

«Նվազագույնը, որ պետք է անի Արթուր Հովհաննիսյանը՝ ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից»,-ասել է Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մինչդեռ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը անընդունելի համարելով թե՛ իր կուսակցի, թե՛ ընդդիմադիր պատգամավորի պահվածքը, նրանց հայտարարությունները դնում է նույն նժարի վրա. «Նրա երեխան էլ է տեսնում, որ իր հորը թմրամոլ են համարում, նրա երեխան էլ է տեսնում, որ իր մորը մեղադրում են մեկ այլ վատ… Սա անընդունելի է, չի կարելի»:

«Միանշանակ ես ասում եմ՝ այս խոսույթներն ինձ համար անընդունելի են: Չի կարելի այս ձևով շփվել Ազգային ժողովում ոչ մի պարագայում՝ ո՛չ կնոջ դեպքում, ո՛չ տղամարդու դեպքում: Պետք է, ինձ թվում է, երկուսն էլ երկուսից ներողություն խնդրեն, ոչ թե միայն Արթուր Հովհաննիսյանը, նաև Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի, որովհետև ի՞նչ է նշանակում նարկոտիկի թեստ հանձնի, տեսնենք՝ զգոն է, թե զգոն չի, երևի», – նշեց Հունանյանը:

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանն ասում է, թե, օրինակ, ինքն իրեն երբեք թույլ չէր տա տղամարդուն ասել՝ թմրանյութի թեստ հանձնի: Եթե Արթուր Հովհաննիսյանը խանգարել էր Թովմասյանի ճեպազրույցը, ասելով, որ նա նիստերին չի ներկայանում, ապա, ըստ Հունանյանին, կարելի էր այլ կերպ պատասխանել դրան. «Երբեք չեմ տեսել ինադեկվատ վիճակում, Արթուր Հովհաննիսյանին նարկոտիկի ազդեցության տակ և այլն, նման իրավիճակում երբեք չեմ տեսել, նա այդ կողմից շատ պարկեշտ անձնավորություն է»:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ղազարյանն էլ ասում է, թե առհասարակ չէր ուզենա այս թեմայի մեջ մտնել, բայց կարծում է՝ 2 կողմն էլ «տհաճ քայլ» են արել. «Երկուսն էլ բավականին փորձառու քաղաքական գործիչներ են, գուցե իրենց հարմար է նման տեսքով իրար հետ խոսելը, բայց ես կարծում եմ, իմ գնահատականով, երկու կողմն էլ տհաճ քայլ է, երկու կողմին էլ չեմ խրախուսում նման խոսույթով հանդես գալ»:

«Ազատության» հարցին՝ պե՞տք է ներողություն խնդրել, որովհետև մեծ աղմուկ է բարձրացել, Ղազարյանը պատասխանեց. «Եկեք ես չլինեմ դատավոր: Ես կարծում եմ՝ համարժեք են, ու զերծ կմնամ որևէ գնահատական տալուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930