Բելլա Հովսեփյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Ճարտար քաղաք։ Երեք երեխա է մեծացրել հայրենի հողում: Տարիներ շարունակ աշխատել է Երկրորդ, ապա Երրորդ պաշտպանական շրջաններում՝ զորամասերի ճաշարաններում՝ հոգ տանելով զինվորների մասին:
2023 թվականի սեպտեմբերի 28-ին Բելլան իր դստեր և թոռան հետ դեռ տանն էր, երբ ադրբեջանցի զինվորները մտան նրա տունը՝ սպառնալով մnրթել բոլորին: «Վերապրում» ծրագրի հերթական դրվագում Բելլա Հովսեփյանի ահասարսուռ վկայությունն է:
Արցախի հեռուստատեսություն