Լրահոս
Օրվա լրահոսը

Արզնի խոշորացված համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը կասկածվում է համայնքի օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մեջ. shamshyan.com

Սեպտեմբեր 09,2025 21:21 Share

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվում, որ Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքի ղեկավար 46-ամյա Ֆելիքս Միրզոևը, իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ապա անօրինական համաձայնության գալով Արզնի համայնքի բնակիչներ 46-ամյա Ա. Դ.-ի, 36-ամյա Ա. Ս.-ի և 35-ամյա Դ. Վ.-ի հետ, այս տարվա մարտի 24-ին կայացած ձևական աճուրդի միջոցով վերջիններիս շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, 25 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով տրամադրել է համապատասխանաբար 0.245 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 80 հազար դրամ գումարով, 0.30716 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 300 հազար դրամ գումարով և 0.12 հա մակերեսով նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 150 հազար դրամ գումարով, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերի պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930