Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ սպասված հաղթանակ. Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Սեպտեմբեր 09,2025 22:20

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Իռլանդիայի ընտրանուն եւ հաղթեց 2:1 հաշվով:

Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով ցավալի պարտությունից հետո գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հաջողվել էր երեք օրվա ընթացքում տղաներին դուրս բերել սթրեսային վիճակից եւ տրամադրել այն խաղին, որը մեր հավաքականը ի վիճակի է ցուցադրել: Ու տղաները գերազանց կատարեցին իրենց գործը:

Իռլանդիայի հավաքականին, որը Եվրոպայում ուժեղագույններից է, մեր ընտրանին ոչ միայն ոչնչով չէր զիջում, այլեւ մեծամասամբ թելադրում էր իր խաղաոճը, ինչն էլ ի վերջո արձանագրվեց վերջնական արդյունքով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը F խմբում առայժմ բարձրացավ երկրորդ հորիզոնական եւ սպասում է Պորտուգալիա-Հունգարիա հանդիպմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930