Լրահոս
Օրվա լրահոսը

28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 09,2025 23:23

Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Էուլջեքջյանի փաստաբան, արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը ասաց, որ մտադիր են բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել անմիջապես Ադրբեջանի իշխանություններին։ «Բանն այն է, որ Վիգենի հետ նույն խցում գտնվող նրա ընկերը նույնպես բժշկական օգնության կարիք ունի։ Նրա առողջական վիճակը ևս ծայրահեղ ծանր է, բայց ընտանիքը հրաժարվում է դրա մասին խոսել։ Թերևս վախենում են Բաքվում գտնվող իրենց սիրելիների նկատմամբ վրեժխնդրությունից»,– ասաց Մինասյանը։

Հարցին՝ Հայաստանի կառավարությունից որևէ ակնկալիք ունե՞ն, իրավաբանը նշեց, որ առիթ է ունեցել միայն շփվելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքին տրամադրվելիք աջակցության շրջանակներում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930