Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը

Սեպտեմբեր 09,2025 23:40

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Փախստականների գլոբալ ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը նվիրված քննարկմանը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ առկա համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը:

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել փախստականների խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված և իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ ներկայումս արտակարգ կարիքները հոգալուց անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային դոնոր գործընկերների աջակցությունն այս ոլորտում ծրագրերի իրագործման շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև նախանշվել են 2025-2027թթ. առաջնահերթ ուղղությունները:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ֆինանսատնտեսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930