Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական թանգարանն ու Հայաստանի պատմության թանգարանը կհամագործակցեն

Սեպտեմբեր 10,2025 11:10

Սեպտեմբերի 8-ին Բրիտանական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը թանգարանների միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Լոնդոն մեկնած նախարարության պատվիրակության անդամները, Բրիտանական թանգարանի տարբեր դեպարտամենտների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ:

Հիմնվելով վերջին երկու տարիներին Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համատեղ հաջողված ցուցադրական գործունեության վրա՝ հուշագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել խորացնել մասնագիտական կապերն ու համագործակցությունը։

Իր ողջույնի խոսքում Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ երկու թանգարանների միջև համագործակցությունը Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև աճող և դինամիկ հարաբերությունների համատեքստում է կայանում և որ անցած տարի Հայաստանի պատմության թանգարանում և Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը մի նոր հեռանկար է բացել նման միջազգային ծրագրերի իրականացման համար։

Հայաստանի պատմության թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930