Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրանքների հետագծելիությունն ավելի կհստակեցվի․ հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը կդառնա պարտադիր. ՊԵԿ

Սեպտեմբեր 10,2025 11:55
pek

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կներդրվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ Նպատակը ՀՀ ներմուծվող, ՀՀ-ում արտադրվող կամ վաճառվող ապրանքների հետագծելիության ապահովումն է։

Համապատասխան ծրագրային աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգն ու ժամկետները սահմանված են Կառավարութան որոշմամբ։ Ծածկագրերը պետք է նշել՝ հիմնվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021թ․ սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ապրանքային անվանացանկի վրա։ Ծածկագրերը լրացվելու են առանձին սյունակով, որտեղ տնտեսվարողը պարտավոր է նշել ապրանքի ծածկագիրը՝ 4 նիշի մակարդակով։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթում պարտադիր է նաև ապրանքի անվանման լրացումը, որը պետք է լինի հստակ և համապատասխանի տվյալ ապրանքի նկարագրությանը, որպեսզի ապահովվի ապրանքի նույնականացումը։

Սեպտեմբերի 1-ից (առաջին փուլով) հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է Հայաստան ներմուծված ապրանքների համար։ Մասնավորապես, եթե ապրանքը ներմուծվել է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵԱՏՄ անդամ այլ պետությունից և այն վաճառվում կամ մեկ հասցեից մյուս հասցե է տեղափոխում ներմուծող հարկ վճարողը, ապա հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է։

Սեպտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը վերաբերում է նաև նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի վաճառքի կամ տեղափոխման դեպքերին։

Նոյեմբերի 1-ից սկսած  հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը պարտադիր կլինի նաև Հայաստանում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների դեպքում, եթե ամբողջ գործընթացն իրականացնելու է արտադրողը։ Իսկ 2026թ. հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ չսպասելով պարտադիր ժամկետներին՝ տնտեսվարողները կարող են իրենց ցանկությամբ 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում լրացնել ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930