Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. հարբած վիճակում փորձել է հատել Հայաստան-Թուրքիա սահմանը

Սեպտեմբեր 10,2025 12:15

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 6-ին երեկոյան 6-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչը եւ հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Ա. Գ-ն խախտել է սահմանային ռեժիմը։

ԱԱԾ եւ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա․Գ-ն նույն օրը Արտաշատի ուղեկալի կողմից փորձել է հատել Հայաստան-Թուրքիա պետական սահմանը, սակայն արգելափակվել է սահմանային մետաղական փշալարերի մեջ, ապա նա հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից։

Ա․Գ.-ն ձերբակալվել է, նա ենթարկվել է սթափության վիճակի զննության: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:

Ա․Գ.-ից ընդունվել է բանավոր հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։ Լրացված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930