Լրահոս
Օրվա լրահոսը

Telcell-ը նշեց իր 18-ամյակը՝ շնորհակալություն հայտնելով ամենահավատարիմ բաժանորդներին

Սեպտեմբեր 10,2025 12:50

Telcell-ը նշում է իր գործունեության 18-ամյակը՝ շարունակելով մնալ նորարարական ու հետաքրքիր լուծումների և վստահելի ծառայությունների մատակարար, որը դարձել է հազարավոր ընտանիքների առօրյայի կարևոր մասը։

Արդեն 18 տարի Telcell-ը մշտապես իր օգտատերերի կողքին է, և հոբելյանական տարեդարձի առթիվ ընկերությունը հատուկ շնորհակալություն հայտնեց իր ամենահին ու հավատարիմ հաճախորդներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական անակնկալներ։

«Այսպիսով մենք անցանք հասունության շեմը։ Մեր 18-ամյակի կապակցությամբ որոշեցինք անակնկալ մատուցել մեր ամենահավատարիմ հաճախորդներին։ Նրանք տարիներ շարունակ մեզ հետ են եղել, աջակցել ու խորհուրդներ տվել, իսկ երբեմն նաև քննադատել՝ օգնելով մեր ծառայությունները կատարելագործել։ Այս նվերը մեր վերաբերմունքի և գնահատանքի փոքրիկ դրսևորումն է»,- նշեց «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Telcell-ը միշտ կարևորել է ոչ միայն բարձրորակ ծառայությունները, այլև մարդկային կապը՝ յուրաքանչյուր օգտատիրոջ հետ։ Այս փոքրիկ, բայց մեծ նշանակություն ունեցող քայլը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ ընկերության ամենամեծ արժեքը իր օգտատերերն են։

«Հատկանշական է, որ մեր հյուրերի շարքում այսօր կան նաև մարդիկ, ովքեր եղել են Telcell Wallet հավելվածի առաջին օգտատերերը։ Երբ առաջին տերմինալները տեղադրվեցին փողոցներում, շատերի համար անսովոր էր՝ ինչպես կարելի է մետաղյա արկղի մեջ գումար մուտքագրել և վստահել այդ համակարգին։ Սակայն տարիների ընթացքում այն դարձավ մեր առօրյայի անբաժանելի մասը։ Այսօր էլ մեր նորարար ծառայությունները շարունակում են ձևավորել նոր վարքագիծ մեր հաճախորդների մոտ»,- նշեց ընկերության ղեկավարը:

Telcell-ի առաջին օգտատերերից Հրայր Մարտիրոսյանը նշեց, որ ընկերության հետ է գրեթե մեկնարկի օրերից․ «Ես գրանցվել եմ հենց սկզբից և տարիներ շարունակ ակտիվորեն օգտվել ծառայություններից։ Շատ կարևոր է նաև այն, որ ընկերության սպասարկման թիմը միշտ արագ արձագանքել է խնդիրներին։ Այսօր արդեն նաև բաժնետոմսերի սեփականատեր եմ»։

Մեկ այլ օգտատեր՝ Հայկ Բադիկյանը, ընդգծեց հարթակի հարմարավետությունը․ «Telcell-ը ինձ համար ամենահարմար թվային դրամապանակներից մեկն է։ Սկսել եմ օգտվել առաջին օրերից և մինչև այսօր շարունակում եմ։ Կուզեի, որ ապագայում ավելանան նաև նոր հնարավորություններ, օրինակ՝ տրանսպորտում վճարման թվային քարտ»։

Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ առաջիկայում օգտատերերին սպասում են նոր ծառայություններ, թարմացումներ և հետաքրքիր նախագծեր։

«Տասնութ տարի անց Telcell-ը շարունակում է իր ճանապարհը նույն նվիրվածությամբ ու ոգով՝ լինելով վստահելի ընկեր յուրաքանչյուրի համար»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930